Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հայքի մշակույթի Օմբուդսմենի գրասենյակը ահազանգեց, որ Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ այդ թվում նաև պատմական նշանակության կառույցներ։ Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։
Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։
Ոչնչացնելով և յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը։
Կարդացեք նաև
Հայքի մշակույթի Օմբուդսմեն