Դառնություններով լի անցած տարին էլ գլորվեց: Արցախից էլ զրկվեցինք: Եւ այժմ ավելի քան ակնհայտ է դարձել, որ մեր թշնամիները միայն դրանով չեն բավարարվելու: Եւ որ նրանք, բացի տարածքային պահանջներից, այժմ արդեն իրենց առջև նոր ավելի հեռուն գնացող խնդիր էլ են դրել`ապազգայնացնել, զրկել մեզ հետագայում էլ դիմակայելու բոլոր հնարավորություններից:
Եւ այդ նպատակով նրանք նախ հաշվի առնելով այն, որ սակավաթիվ՝ 2,5 միլիոն բնակչությամբ, հնամաշ, քայքայված, տնտեսությամբ, կիսաշրջափակման մեջ գտնվող մեր երկիրը՝ նույնիսկ անկախ նրանից էլ թե ով կգա իշխանության, նույնիսկ եթե ինչ որ հրաշքով տարեկան 7-8 տոկասի աճ էլ ապահովի՝ մեկ է միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում չի կարող բավարար չափով կարգի բերել, արդիականացնել պաշտպանական կառույցները: Անվտանգության ապահովման իր խնդիրները լուծել:
Եւ համոզված, որ մեզ ոչ ոք, առանց լուրջ, մեծ շահի, հենց այնպես չի օգնի:
Եւ որ մենք իրենց կկարողանանք դիմակայել միայն ու միայն այն դեպքում Եթե աշխարհասփյուռ ողջ հայությունը միավորվի, որպես միաձույլ ամբողջություն պայքարի դուրս գա իրենց դեմ.
Կարդացեք նաև
Նրանք այժմ որոշել են ազդեցության իրենց լծակները սեղմելով, ահաբեկելով այսօրվա իշխանավորներին պարտադրել նրանց, որ ապազգայնացման սերմերը ցանելով լարվածության նոր օջախներ ստեղծեն, ամեն կերպ նպաստեն, որ թուլանա կապը Սփյուռքի հետ: Թույլ չտան, որ ջանքերի համախմբման խնդրով որոշակի քայլեր ձեռնարկվեն:
Եւ այդ նպատակով է, որ Անկախության հռչակագրից հրաժարվելու, պայքարի ակունքներից կտրող նոր սահմանադրություն ընդունելու, Հայոց խորհրդանիշերը, պատմության դասագրքերը փոխելու իրենց պահանջներն են այժմ պարտադրում նիկոլականներին՝ համոզված, որ նրանք այս անգամ էլ չեն համարձակվի դիմադրել, կգնան այդ քայլին: Եւ Ինչը բնական է բողոքի նոր մեծ ալիք կառաջացնի, կթուլացնի Սփյուռքի կապը մայր հայրենիքի հետ:
Խիստ ցավալի է, որ ի տարբերություն նրանց, մեզանում դեռ շատերը լավ չեն հասկանում, թե որքան թուլացած է մեր պաշտպանական համակարգը: Եւ այն որ օտարներից աջակցություն մուրալն էր մեզ ոչինչ չի տա:
Եւ որ մեր փրկությունը իրոք միայն ու միայն մեր հավաքական ուժի մեջ է: Որ առանց Սփյուռքի, առանց աշխարհասփյուռ ողջ հայության ուժերի համախմբման, դեռ երկար ժամանակ, այս խորը փոսից չենք կարող դուրս գալ:
Ցավալի է նաև, որ այսօր ոչ բոլորն են հստակ հասկանում թե մեր թշնամիները հեռահար ինչ նպատակով են այդ նոր պահանջները դնում: Ինչ կործանարար հետևանքներ այն կունենա և ինչու՝ամեն գնով, ինչ էլ որ լինի չի կարելի թույլ տալ, որ նիկոլականները այս անգամ էլ հնազանդորեն նրանց ուզածը անեն:
Ի հարկ է, իր աթոռը պահելու համար Փաշինյանը ամեն ինչին է ընդունակ: Գիտելիքների, աշխարհընկալման, ինքնաճանաչման, ինքնագնահատման խիստ պակասը, ծանծաղ, մակերեսային մտածելակերպը, ինքնարդարացման մոլուցքը և ամենակարևորը նրա մոտ արդեն արմատացած ներքին վախը այն աստիճանին է հասել, որ նա չի էլ կարողանում ընկալել թե փորձառու գայլերը իր թուլությունները ինչպես են օգտագործում, ինչ հանցավոր ուղով են իրեն պարտադրում գնալ:
Նա փորձում է նույնիսկ ինքն իրեն համոզել, որ նրանց պահանջածը մեզ էլ է պետք:
Դառն է խոստովանել, բայց ոչ միայն Նիկոլը այլ նիկոլական մեր ազգակիցներից շատերն էլ, չնայած իրենց գրաված դիրքին, այդպես էլ չեն ուզում, չեն կարողանում հասկանալ թե երկիր, պետություն կառավարելու համար աշխարհքաղաքական ինչ խորությամբ ինչ գիտելիքներ, ինչ կամք, ինչ համոզմունքներ են պետք:
Նրանցից շատերը ցավոք ի վիճակ էլ չեն մտածել, հասկանալ թե մարդկությունը ինչու միատար չէ: Ինչու է անընդհատ տրոհվում մասերի: Եւ քաղաքակրթության զարգացման հրամայականով ինչու և ինչպես են առաջանում, ձևավորվում դարերի, հազարամյակների մեջ, սերնդափոխությունների անընդմեջ շղթայով ապրող ազգերը, ժողովուրդներն ու նրանց պետությունները:
Ինչն է պատճառը, որ նրանք բոլորն էլ համառորեն փորձում պահպանել իրենց ինքնությունը, իրենց ազգային առանձնահատկությունները: Եւ Ինչի համար են նրանք՝ հաճախ հենց այդ պատճառով, մրցակցության մեջ մտնում իրար հետ: Եւ ինչու դիմադրելու ուժ չունեցող պարտվողները ստիպված հեռանում են պատմության թատերաբեմից:
Իրոք ցավալի է, որ բացի նրանցից էլ մեզանում դեռ շատերը լավ չեն պատկերացնում թե քաղաքակրթության առաջընթացի համար, որքան կարևոր է բազմամշակույթային միջավայրի, հակադրությունների պայքարի, պարույրաձև, դիալեկտիկական զարգացման առկայությունը:
Որ աշխարհաքաղաքական արդի զարգացումներում համաշխարհայնացման գործընթացները ոչ թե ուղղված են նրան, որ միաձուլվեն, մի լեզվամտածողությամբ, մի տիպի, մի ձևի դառնան բոլոր, բոլորը: Այլ ընդհակառակը բարեփոխումները ընթանան այն հունով, որ հնարավորինս նպաստեն ազգային առանձնահատկությունների պահպանմանը: Պայմաններ ստեղծվեն, որ ամենուր հարգվեն ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու օրինական շահերը: Եւ նրանք իրենց ինքնատիպությունը պահելով, նոր միայն լծվեն ընդհանուրի այդ առաջընթացին:
Եւ թեկուզ ուշացումով, գոնե այժմ պետք է փորձենք հասկանալ, որ այսպես կոչված գլոբալիզացիան ոչ միայն մեզ չի վնասում, այլ շատ ու շատ օգտակար է:
Եւ որ մենք ստիպված, պետք է հաշվի առնենք նաև այն, որ Երբ թշնամին ապազգայնացման, ակունքներից կտրելու, մեր ուժերը ջլատելու, տարանջատելու խնդիր է դրել իր առջև, առավել քան վտանգավոր է դառնում այն, որ մեր իշխանության բարձրագույն օղակներում հայտնվել են մարդիկ, որոնք համաշխարհայնացման գործընթացների, աշխարհաքաղաքական զարգացումների արդի ուղղվածության մասին բավարար պատկերացում չունեն: Եւ որ նաև այդ պատճառով, ազգայինի, մեր ազգային առանձնահատկությունների պահպանման բացառիկ կարևորությունը, դերն ու նշանակությունը լավ չեն հասկանում: Չեն պատկերացնում խորհրդանիշների, անցյալից եկած, կուտակված արժեքների, շարունակականության պահպանման անհրաժեշտությունը:
Նրանք այսօր էլ դեռ համարձակվում են պնդել, որ մեր երեխաներին Հայոց պատմության փոխարեն, Հայաստանի պատմություն պետք է սովորեցնել: Եւ այդ պատմության մեջ, փորձելով նսեմացնել եկեղեցու, համազգային այլ կառույցների դերն ու նշանակությունը, պնդում են, որ հիմնականում պետք է տրվեն միայն պետականության հետ անմիջականորեն առնչվող նյութերը: Առանց ճշտելու թե պետականություն ասելով ինչ են հասկանում:
Ինքնահամոզման, ինքնաարդարացման վերը նշված մոլուցքը և վարչապետի, և նրա որոշ կողմնակիցների մոտ այն աստիճանի է հասել, որ նրանք չեն համարձակվում հասկանալ օրինակ, որ հայրենասիրությունը՝ առաջին հերթին հայրենիքի, ազգայինի սերն է, հայասիրությունը: Որ հայրենին սիրողը, սիրում, հարգում է, փորձում է օգնել բոլոր հայրենակիցներին անկախ նրանից ով որտեղ է ապրում, ինչ դիրքի է հասել:
Եւ ոնց կարող են իրեն հայրենասեր համարի այն մարդն ու նրա այն թիմակիցները որոնք, հիմա էլ դեռ պնդում են թե Հայ ժողովուրդ ասելով՝ պետք է Հայաստանի ժողովրդին միայն նկատի ունենալ: Որ հայրենասիրությունը ազգասիրություն չէ:
Բայց ցավոք խնդիրը՝ պետության առաջին դեմքի հայրենասեր լինել, չլինելուն միայն չի վերաբերում, թեպետ դա էլ է խիստ կարևոր: Ակնհայտ է որ նրա կողմից ինչպես այս, այնպես էլ Հայոց պատմության, խորհրդանիշների, Արարատ լեռան, Հռչակագրում իբրև թե առկա թերությունների, այլոց պահանջներին բավարարող նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին իր հայտարարություններով նա այժմ հետևականորեն տանում է ապազգայնացմանը, Սփյուռքի հետ հարաբերությունների լարմանը, միասնականության խաթարմանը նպաստող մի հստակ գիծ՝ ինչը հասկանալի է որ հենց Ալիևների ուզածն է: Նրանց կողմից է թելադրվածը:
Ի հարկ է երբ վտանգավոր այս կուրսի որդեգրման պատճառով նրա հասցեին շատ խիստ քննադատություններ հնչեցին, նա իր սովորության համաձայն նորից փորձեց մոլորեցնել մարդկանց, շեղել նրանց ուշադրությունը բուն խնդրից ասելով՝օտարի թելադրանքով չէ դա անում, մեզ էլ է դա պետք, բոլոր դեպքերում լուրջ բան չկա, կարմիր շոր է ուղակի փոխում ենք, որ թշնամի ցուլերը չգրգռվեն:
Իսկ թե ապազգայնացման այդ կուրսը ինչ ծանր հետևանքներով է հղի, ինչքանով դա կխանգարի համախմբմանը, սփյուռքահայերի ակտիվ մասնակցությամբ ինքնապաշպանության հզոր կառույցների կազմավորմանը՝ ոչ մի խոսք:
Երբ կործանման եզրին ենք հասել, երբ ոչ միայն մեր երկրի, այլ ողջ Հայ ժողովրդի լինել, չլինելու հարց է կշեռքի նժարին դրված՝ լռելու, համակերպվելու, հոսանքով գնալու իրավունք ոչ ոք չունի: Ողբալի այս վիճակի համար՝ մենք բոլորս էլ մեղքի, պատասխանատվության մեր բաժինը ունենք: Որովհետև ժամանակին, բավարար չափով չենք դիմադրել: Եւ այժմ գոնե պարտավոր ենք, թույլ չտալ, որ մեր ապագան այսպես քայլ առ քայլ մթագնի:
Առավել ևս երբ ելքի, փրկության հնարավորություն այսօր էլ դեռ ունենք:
Ի հարկ է Եթե չխոնարհվենք, չկորցնենք հավատը: Օտարի թելադրանքով մենք մեզնից չհրաժարվենք, չնենգափոխենք մեր պատմությունը, չհրաժարվենք մեր ազգային իղձերից, չվանենք մեզնից Սփյուռքին, այլ ընդհակառակը պայմաններ ստեղծենք, որ ամենուր մեր ազգակիցները զգան՝ Հայաստանը բոլոր, բոլոր հայերի հայրենիքն է:
Եւ կասկած չկա, որ այդ դեպքում մենք կարող ենք աշխարհով մեկ ի մի բերելով գումարային մեր ողջ ներուժը, ձևավորել նպատակային գործունության ունակ համազգային կառույցների մեր միաձուլ, կարող համակարգը մեր՝
Հայ ազգ կազմակերպությունը իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստանով, հեռակառավարման իր գործուն մարմիններով, փոխաջակցման, փոխօգնության խմբերով, ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական իր հզոր կառույցներով:
Խնդիր՝ որի իրագործման համար այսօր՝ հեռակապի, հեռահաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման, աշխատանքների հեռավար կազմակերպման հնարավորություն տվող 21-րդ այս դարում.
Իրոք բոլոր նպաստավոր պայմաններն էլ կան:
Ինչ արած, որ այսօր այսպիսի իշխանություն ունենք: Բայց նրանք էլ են խիստ վախենում զանգվածային ճնշումից:
Մենք պարտավոր ենք, կարող ենք, պետք է վերջապես կարողանանք համատեղելով մեր ջանքերը 2024-րդ այս տարին դարձնել բեկման տարի:
Եւ մեր ձայնը շատ ու շատ բարձրացնելով ստիպենք, պահանջենք, պարտադրենք, որ ապազգայնացման այդ գործընթացը կասեցվի: Եւ ընդհակառակը աշխարհով մեկ մեր ուժերի համախմբման գործընթացի սկիզբը դրվի:
Եւ այդ նպատակով, որպես առաջին քայլ, պետք է կարողանանք հասնել նրան, որ որքան հնարավոր է շուտ, մեր ապագայով իրոք մտահոգ հայաստանյան ուժերի, եկեղեցու, Արցախի, Սփյուռքի համայնքների և համազգային բոլոր ազդեցիկ կառույցների կողմից լիազորված ներկայացուցիչների ամենալայն կազմով գումարվի Համահայկական վճռորոշ հավաք: Եւ որը նախ կստիպի այս իշխանություններին իր հետ հաշվի նստել: Եւ որտեղ նաև, համակողմանի քննարկումներից հետո փոխհամաձայնեցման, մերձեցման, խնդիրներն էլ կլուծվեն և վերջապես կտրվի ելքի, փրկության համազգային միաձույլ այդ համակարգի կազմավորման մեկնարկը:
Ձայն բազմաց Ձայն աստծո.
Ստեղծված այս ծանր վիճակում համազգային հավաք հրավիրելու հարցին դեմ գնալու ոչ մի կռվան չկա: Եւ երբ հազար, հազարներով, և դրսի, և ներսի մեր հայրենակիցները, իրենց ստորագրությունները դնելով, իրենց ձայնը բարձրացնելով դա կպահանջեն, ոչ ոք չի համարձակվի, չի կարող դրա դեմը առնել:
Պահանջվում է միայն կազմակերպչական աշխատանք: Շղթայական կապի միջոցներն օգտագործելով, այդ պարզ, հասկանալի պահանջի մասին աշխարհով մեկ տեղեկացնել մեր բոլոր ազգակիցներին: Եւ պահանջագրերը հավաքելով ստիպել, որ առանց սահմանափակումների, առանց խոչընդոտների լիազորված ներկայացուցիչների համահայկական այդ հավաքը գումարվի:
Բեկման հնարավորությունը կա, ռեալ է: Եւ բոլորս ենք պարտավոր դրան նպաստել:
Արշակ Սադոյան
Պատրաստ եմ նպաստել: