«Այստեղ գալուց առաջ զանգել եմ Թատերական ինստիտուտ և խնդրել այն դասախոսներին, որոնք զբաղվում են դերասանի վարպետությամբ, անպայման մասնակցեն Նարեկ Մալյանի թե′ լայվի հետ կապված դատական նիստին, թե′ այս գործով, քանի որ այստեղ դերասանի վարպետության ֆանտաստիկ դասընթացներ են։ Կարծում եմ՝ մեր ապագա դերասանները կամ սցենարիստները, որոնք ուզում են մասնագիտանալ աբսուրդի և սյուրռեալիզմի ժանրում, անպայման այս դատական նիստերին պիտի մասնակցեն»,- ՀՀ դատախազության կողմից ՀՀ ոստիկանության պետի նախկին խորհրդական, «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկման դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Նա այպիսի առաջարկ արեց այն երկու կին փորձագետներին, որոնք ներգրավված են Նարեկ Մալյանի դեմ մյուս գործով․ «Նրանք անպայման պոստնիկոլ ժամանակաշրջանում պետք է աբսուրդի ժանրով սցենար գրեն։ Այդ դատական նիստը նայելուց հետո Փարիզի Մոնպառնասի գերեզմանոցում Էժեն Իոնեսկուն երևի ամոթից մեռավ և իրեն զգաց «դիշովի» գրամոլ»։
Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ փորձել է ուսումնասիրել՝ կա՞ աշխարհում մի պետություն, որտեղ մահ դավաճաններին ձևակերպման համար մարդ բանտարկեն, կալանավորեն, քրեական գործ հարուցեն ինչպես այս ներկայացման դեպքում, ինչպես նույն Ավետիք Իշխանյանի դեպքում․ «Չկա աշխարհում որևէ երկիր ՀՀ-ից բացի, որտեղ «մահ դավաճաններին» ձևակերպման համար հարուցվի քրեական գործ։ Այդ դեպքում հանեք քրեական օրենսգրքից պետական դավաճանության և ընդհանրապես դավաճանության հոդվածը, քանի որ այն, ինչ բեմադրել է Նարեկ Մալյանը, այն, ինչ իր տեքստում գրել է Ավետիք Իշխանյանը՝ «մահ դավաճաններին», դա ուղղակի համահունչ է, չի հակասում ՀՀ քրեական օրենսգրքին, որտեղ պետական դավաճանությունը դատապարտվում է։ Ավելին, պոստնիկոլյան ժամանակաշրջանում ես դիմելու եմ ԱԺ-ին, որ թքած ունենան ԵԽ բոլոր բանտիկների վրա և պետական դավաճանության համար սահմանեն մահապատիժ։ Այն, ինչ ընթանում է այս դատարանում, սա աբսուրդ էլ չէ, անամոթ քաղաքական հաշվեհարդար է, և այս դատական նիստերը, Արմեն Աշոտյանի՝ ինը ամիս տևող կալանքի և դատական նիստերը, քաղաքական պոռնոգրաֆիա, անբարոյականություն են և բացահայտ քաղաքական պատվեր։ Այս ամենը պետք է տեսաձայնագրվի, օգտագործվի հետագայում իրավական դասագրքերում, թե ինչպես են կարվում քաղաքական գործերը։ Եվ այս դատավարության բոլոր քաղաքական հեղինակները, պատվեր կատարողները անպայմանորեն ՀՀ նույն քրեական օրենսգրքով պիտի դատապարտվեն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ