Ադրբեջանի ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին ի պատասխան հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Նախ պետք է նշել, որ մեր զինծառայողի վիրավորմանը ի պատասխան՝ Ադրբեջանի ձեռնարկած միջոցները ագրեսիա անվանելը նշանակում է փաստերի կեղծում, բոլորը քաջ գիտակցում են, որ փետրվարի 12-ին հայկական կողմի սադրանքները խաթարեցին այն կայունությունը, որը տիրում էր երկրում։ Գրեթե 5 ամիս է դրա պատասխանատվությունը կրում է հայկական կողմը: Ճիշտ կլինի նաև բացատրել, թե ինչու դեռևս չեն կատարվել Հայաստանի պաշտպանության նախարարության խոստումները՝ հետաքննություն անցկացնելու ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել, թե ինչի հիման վրա են Հայաստանի սահմանային դիրքերում տարբեր զորամասերին պատկանող վարձկանները ենթարկվում պաշտպանության նախարարությանը։
Անդրադառնալով Ադրբեջանի գյուղերի՝ անկլավների և էքսկլավների մասին հարցին՝ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը իբր օկուպացրել է 31 գյուղերի տարածքներ, ինչը քաղաքական շահարկում է։ Վարչապետին հիշեցնենք, որ Հայաստանը պարտավորված է վերադարձնել ութ ադրբեջանական գյուղ։
Անդրադառնալով տարածքային ամբողջականությանը և սահմանազատման իրականացմանը՝ հիմնված 1991 թվականի սահմանների և Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ավելի լավ է հայկական կողմը բացատրի, թե ինչու վերջին 35 տարիներին չի հարգում այդ քարտեզներն ու համաձայնագրերը, հրաժարվում է ընդունել խորհրդային քարտեզներում նշված սահմանները։
Կարդացեք նաև
Վարչապետին, որը պնդում է, որ Հայաստանը պաշտպանում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, ուզում ենք հիշեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջները, որոնք արտացոլված են Հայաստանի Սահմանադրության, գործող օրենսդրության, պաշտոնական նամակներում, պաշտոնական հայտարարություններում, փաստաթղթերում՝ տարածված միջազգային կազմակերպությունների և դատարանների կողմից։
Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղ գործընթացով, ապա պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից»: