Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հետևյալ շեշտադրումներն է արել.
- «Եթե ռուսական ուղին ինչ-որ կերպ գործի, եթե արդյունքը լինի կայուն, արժանապատիվ խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը նրանք կարող են ընդունել և լինել գործընկերներ ու հարևաններ, հաստատել առևտուր, ապրել կողք կողքի ապահովության մեջ, լավ կլինի: Մենք չենք ձգտում վերահսկել իրավիճակն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում։ Բայց ես կասեմ, որ մենք շահագրգռված ենք տևական, արժանապատիվ խաղաղության հաստատմամբ: Ես չեմ ընդունում այն գաղափարը, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն անհնար է»։
- «ԱՄՆ-ը միշտ լիովին աջակցել է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը, մենք երբեք չենք ճանաչել Ադրբեջանի որևէ հատվածի անկախությունը, և միշտ քվեարկել ենք Անվտանգության խորհրդում երկու կողմերի տարածքային ամբողջականության օգտին»:
- «Ես ուրախ էի տեսնել, որ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրել դադարեցնելու այս էսկալացիան։ Ես խորհուրդ կտայի նրանց շարունակել խոսել այդ մասին: Քանի որ, եթե դուք չեք կրակում միմյանց վրա, ավելի հեշտ է զրույց ունենալ, որտեղ դուք որոշում եք ձեր տարաձայնությունները: Ցավալի է, որ սա տեղի ունեցավ: Բայց որոշում է կայացվել թույլ չտալ իրավիճակի սրում, և սա որոշում է, որը պետք է կայացնեին երկու կողմերը, և ես հույս ունեմ, որ երկու կողմերն էլ պատրաստ են աջակցել դրան»։
- «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի և, կարծում եմ, նաև Ադրբեջանի համար առաջնահերթ խնդիրը Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի կնքումն է։ Լավ է տեսնել այս ուղղությամբ վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջընթացի և հնարավորության որոշ նշաններ»:
Region Monitor