Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ նախագահ Շառլ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումը ծառայում է Ալիևի ագրեսիայի խրախուսմանը. Միրիամ Լեքսման

Փետրվար 15,2024 17:49

Եվրոխորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը կարծում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի «մեղմ» դիրքորոշումը ծառայում է միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը: Այս մասին պատգամավորը գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորեց Ալիևին՝ «վերընտրվելու» կապակցությամբ և ասաց, որ անհամբերությամբ սպասում է հարաբերությունների կարգավորման աշխատանքներին:

Այսպիսով, ե՞րբ նախագահ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումն ու հանդարտեցումը ծառայում են միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը»,- գրել է Միրիամ Լեքսմանը:

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829