Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը Փարիզում դեսպանության համար ձեռք կբերի Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Դեստենի առանձնատունը

Փետրվար 15,2024 17:25

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ 9-11, Բենուվիլ 75016 հասցեում ձեռք կբերի նոր, ընդարձակ եւ ավելի ներկայանալի դեսպանության շենք։

Մոտ երեք տասնյակ շինություններ դիտարկելուց հետո ընտրությունը կանգնեց Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող, պատմամշակութային նշանակության այս շենքի վրա, որը նախկինում հանդիսացել է Ֆրանսիայի 5-րդ հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ’Դեստենի առանձնատունը իր նախագահության տարիներին (1974-1981 թթ), որտեղ նա բնակվել է 1956 թ.-ից մինչ իր կյանքի ավարտը։ Ֆրանսիայի համար պատմական նշանակություն ունեցող շատ որոշումներ կապվում են նրա անվան հետ։

Շինությունն իր եզակի եւ ուրույն ճարտարապետության հանգամանքով պայմանավորված գրանցված է Փարիզի ճարտարապետական եւ պատմական հուշարձանների ցանկում եւ գտնվում է պետական պահպանության ներքո։

16-րդ թաղամասը համարվում է Փարիզի ամենաշքեղ եւ բարվոք թաղամասերից մեկը, որտեղ տեղակայված են 100 օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնց թվում 70-ից ավելի դեսպանություններ։

Շենքն ունի 1226 քմ աշխատանքային տարածք եւ մոտ 500 քմ այգի։ Գործարքի արժեքն է 23 մլն եվրո։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829