Լրահոս
Օրվա լրահոսը

AknEye նախագծի աջակցությամբ Փարիզում կայացել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Փետրվար 15,2024 17:21

AknEye մշակութային նախագծի աջակցությամբ օրերս Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում կայացել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-երեկոն: Կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը և Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն:

«Քոչարյան գծի մոգական փոխհատումները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Մաեստրոյի՝ փարիզյան շրջանի առանց նախնական ուրվանկարի, ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով, սեղման տեխնիկայով կատարված գրաֆիկ ստեղծագործությունների վերատպությունները: Այցելուներին նաև ներկայացվել է թանգարանի կողմից ստեղծված և Մաեստրոյի կյանքն ու ստեղծագործական ընթացքը պատկերող տեսաֆիլմը՝ ֆրանսերենով, ինչպես նաև Երվանդ Քոչարի թանգարանի ներկայիս գործունեությունն ու առաքելությունը:

Արվեստագետի յուրօրինակ ընկալումներն իրենց արտահայտումն են գտել նաև ֆիջիթալ՝ ֆիզիկական ու թվային տարբերակով: Արվեստասերները հնարավորություն ունեցան պրոյեկցիայի միջոցով տեսնելու AknEye-ի այլընտրանքային մոտեցումներով վերստեղծված հայտնի «Կինն ու աքաղաղը» ստեղծագործությունը, որը ինչպես ենթադրվում է, հեղինակի ինքնանկարն է:

Երեկոյի ընթացքում այցելուները ծանոթացել են AknEye մշակութային նախագծի նորարարական լուծումներին, վայելել Երվանդ Քոչարի անափ երևակայության դրսևորումները և նորովի են բացահայտել վարպետի բացառիկությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ու սեղման տեխնիկայով արված գործերի մոտիվներով ստեղծված ինստալյացիաների շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829