Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում տեղյա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինուժի թիրախի տակ է, տեղադրել են ականներ. Արման Թաթոյան

Փետրվար 15,2024 17:01

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ: Արդյոք սա կառավարության ղեկավարի խո՞սք է։

Փոխանակ ասվի, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, մտել են Ներքին Հանդ գյուղ և 3 կողմից շրջապատել, անընդհատ կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց պահում են վախի մեջ:

Հատուկ մարդկանց զրկել են ջրից, թույլ չեն տալիս մոտենալ ջրի աղբյուրներին, զրկել են այգի ու հող մշակելու, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, բայց ասել, որ ադրբեջանական զինուժի կրակից ինքնապաշտպանվող զինվորականները պատասխանատվության կենթարկվե՞ն:

Կառավարությունում տեղյա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինված թիրախի տակ է, տեղադրել են ականներ, որոնց պայթյունից այն էլ սակավացած ընտանի կենդանիներ են սատկում:

Ստացվում է ի՞նչ` իբր ադրբեջանական զինվորականներն իրենց համար իրենց տարածքում հանգիստ նստած են, իսկ Հայաստանից մեկ էլ կրակեցին։ Դեպքերն էլ ինչ-որ սարերում են տեղի ունենում, այլ ոչ թե մեր երկրի տարածքում ու մեր գյուղի ներսում։

Բազմիցս նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ (էլ չասած՝ ներխուժումների մասին) ի սկզբանե անօրինական, հանցավոր է։

Հայաստանի զինված ծառայողները, այդ թվում՝ սահմանապահ զորքերն ու ոստիկանությունն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը: Նրանց գործողություններն իրավաչափ են ի սկզբանե և ուղղված են բնակիչների պաշտպանությանը:

Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, այլ ոչ թե Ադրբեջանի թելադրածը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829