Կառավարությունն այսօրվա նիստում ընդունվեց որոշում, ըստ որի՝ առաջարկվում է բարձրացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ անդամների աշխատավարձը։
Ըստ այդմ՝ որոշվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին համապատասխան։
Որոշման համաձայն՝ հանձնաժողովի նախագահի աշխատավարձի համար կսահմանվի 14 գործակից, աշխատավարձը կկազմի 1 միլիոն 50 հազար դրամ, իսկ հանձնաժողովի հինգ անդամների աշխատավարձի համար կսահմանվի 10 գործակից, նրանց աշխատավարձը կկազմի 750 հազար դրամ։
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից
Կարդացեք նաև
Աշխատավարձերի բարձրացման համար, ըստ որոշման նախագծի, պետական բյուջեից տարեկան կհատկացվի լրացուցիչ 38 մլն դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ