Լրահոս
Օրվա լրահոսը

Բարելավվում են սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները

Փետրվար 15,2024 16:08

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավվում են․ մասնավորապես՝

  • 1 տարով երկարաձգվում է ծրագրի գործողության ժամկետը, այսինքն շահառուները կկարողանան դիմել և ծրագրից օգտվել մինչև 2025 թ դեկտեմբերի 30-ը։
  • Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով։
  • Սահմանվում են բանկի սեփական ռեսուրսով վարկավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին ևս միանալ ծրագրին և սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում։

Հիշեցնենք, որ ծրագրի շահառուները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Անհրաժեշտ է բավարարել երկու պայմանի՝ ունենալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնություն, և ամուսիններից առնվազն մեկն ունենա ՀՀ քաղաքացիություն։

Վերջիններս կարող են ծրագրից օգտվել, եթե ունեն՝

  • սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում,
  • շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն,
  • նախագիծ/նախահաշիվ։

2024 թվականի փետրվարի 13-ի դրությամբ՝ գործընկեր բանկերից (Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, Ամերիաբանկ, Ակբա Բանկ) ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է 412 շահառուի հայտ, որից 229-ն արդեն վարկավորվել են։

Հաստատված հայտերի բաշխվածությունն ըստ մարզերի՝

Տավուշ – 239

Սյունիք – 54

Արարատ – 50

Վայոց Ձոր – 47

Գեղարքունիք – 22

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829