44-օրյա պատերազմից տարիներ անց Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի ընտանիքներում լույս աշխարհ են եկել Ռազմիկի եղբայրը՝ փոքրիկ Ռազմիկն ու Գևորգի քույրը՝ Լիլիթը:
Ընտանիքներին այցելել և շնորհավորել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը ուրախ ու երջանիկ մանկություն են մաղթել փոքրիկներին։
ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ