Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք պաշտպանության և անվտանգության համակարգի կերպափոխման գործընթացում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության անգործությունը. հայտարարություն

Փետրվար 15,2024 15:12

Հաշվի առնելով հայկական պետականությանը սպառնացող գոյութենական վտանգներն ու անվտանգային սպառնալիքները հայկական պետությունը կարիք ունի անվտանգության և պաշտպանության այնպիսի հայեցակարգի, որը հնարավորություն կտա երկրի պաշտպանության և դիմադրողականության բարձրացման գործընթացում ներառել հայության ողջ ներուժը (համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ – ՀՊԱՀ), որի հիմնարար սկզբունքները, ներդրման մեխանիզմները, իրացման հնարավորությունները տևական ժամանակ տարբեր մակարդակներում  մշակվել, փորձարկվել և ներկայացվել են ՀՀ Անվտանգության խորհրդին ու ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Սակայն Սուրեն Պապիկյանի գլխավորած պաշտպանության նախարարության  կողմից ստացվել է «ոչ նպատակահարմար լինելու» անհիմն պատասխան, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՊԱՀ-ն մեկնաբանվել է որպես  կամավորական հատվածական քայլեր, սա խեղաթյուրում է համապարփակ մոտեցման էությունը։

Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կերպափոխման գործընթացում ՀՀ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության շարունակվող անգործությունը։

Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829