Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ մարզային ստորաբաժանման երկու քննիչ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Փետրվար 15,2024 15:00

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետամուտ լինել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կերպով կատարելու յուրաքանչյուր դրսևորում համապատասխան գնահատականի արժանացնելուն։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին միջնորդել է  կոմիտեի միևնույն մարզային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը ՝ պաշտոնից ազատումը։

Հարուցված կարգապահական վարույթներով հաստատվել  է, որ նրանք տևականորեն պատշաճ ջանասիրություն չեն դրսևորել իրենց վերապահված բազմաթիվ քրեական վարույթներով։ Մասնավորապես, ունենալով անհրաժեշտ փաստական և իրավական հիմքերի ակնհայտ առկայություն, ինչպես նաև իրենց լիազորություններն իրացնելու բավարար ժամանակ և  ողջամիտ ժամկետներում դրանք կատարելու պարտականություն,  վարութային գործողությունները, առանց իրավաչափ նպատակի, կատարել  են անհարկի ձգձգումներով։

Կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի դրույթներ՝ առանձին քննչական գործողություններ կատարել են ընթացակարգային խախտումներով, կատարել են նաև այլ բնույթի կարգապահական խախտումներ։

Հաշվի առնելով վերջիններիս կողմից թույլ տրված խախտումների ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները,  ինչի հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող վերոնշյալ երկու անձինք Քննչական կոմիտեի նախագահի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829