Փետրվարի 15-ին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ)՝ Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում կայացած 28-րդ արտահերթ համագումարում, որը հրավիրվել էր ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ, Աննա Եղիազարյանն ընտրվեց կազմակերպության նախագահ։
Տիկին Եղիազարյանը 2005 թվականից զբաղեցնում էր ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի/գործադիր տնօրենի պաշտոնը։
Կենսագրությունը
Կրթությունը
Կարդացեք նաև
1990թ․ – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵՊԻ) Մեքենաշինության ֆակուլտետի դիպլոմ
1990 – 1991 թթ․ – ԵՊԻ, Մեքենաշինության ֆակուլտետի Տնտեսագիտության ամբիոն, ստաժոր – հետազոտող
1995թ․ – թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Արտադրական գործընթացի օպտիմալ կառավարում» (Внутрифирменный менеджмент в машиностроении) թեմայով, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Աշխատանքային գործունեությունը
1991 – 1996 թթ․ – դասախոս («Մեքենաշինական արդյունաբերության տնտեսություն և կազմակերպում», «Կառավարում», «Մարքեթինգ» և հարակից այլ առարկաներ), Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Մեքենաշինության ֆակուլտետ, Տնտեսագիտության ամբիոն,
1997-1998 թթ․ – մենեջեր – տնտեսագետ, «Հայներարտբանկ», վարկա-ավանդային և տարադրամա-ֆինանսային գործառնությունների դեպարտամենտ, արտարժույթային գործառնությունների և արժեթղթերի վարչություն
1998-1999թթ․ –տնօրենի աշխատակազմի գլխավոր մասնագետ, տնտեսագետ, «Հայավտոճան» ՊՓԲԸ, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական բաժին
1999 -2000թթ․ – բաժնետերերի հետ աշխատանքների համակարգող, գլխավոր իրավաբան, «Հայներարտբանկ»
2000-2002թթ․ – Պլանավորման և ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար, Հայկական Կարմիր խաչի ընկերություն
2002-2005թթ․ – Նախագահի՝ ֆինանսական գծով խորհրդական, Հայկական Կարմիր խաչի ընկերության
2005թ․ – 2024թթ․ – Գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար, Հայկական Կարմիր խաչի ընկերություն
2005թ․-ից՝ «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ
2010 թ․-ից՝ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամ
2013-2018 թթ․՝ ՀՀ Սփյուռքի նախարարության Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2016 թ․-ից՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ
2022թ․-ից՝ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» անդամ
Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռ։