Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց՝ նրան անհիմն մեղադրելու համար․ փաստաբան

Փետրվար 15,2024 14:45

Փաստաբան Արսեն Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս տարի վերջապես դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց դատավորից՝ նրան անհիմն մեղադրելու համար:

Այս ծանր դեպքը, երբ դատավորին ակնհայտ անհիմն մեղադրանքով ոչ միայն զրկեցին անձեռնմխելիությունից, այլև նույնիսկ կալանավորեցին, իսկ հետագայում դատախազության ներկայացուցիչը սկսեց լրատվական դաշտում ամեն գնով սևացնել օբյեկտիվ և արդար աշխատած դատավորին, իրավունքի լուրջ նահանջ էր և լուրջ հարված դատական իշխանությանը:

Հուսանք, որ ներողությունը զուտ ձևական չէ, և ՀՀ դատախազությունը, քննչական մարմինը և երևույթին բացասական առումով առնչված գիտնականներն ու դատավորները կանեն անհրաժեշտ հետևություններ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829