ԵԽ–ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսի հետ (Marc Cools)։
Վերահաստատել եմ Հայաստանի աջակցությունը Կոնգրեսի աշխատանքներին՝ կարևորելով տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված ջանքերը։
Անդրադարձ ենք կատարել Հայաստանում Կոնգրեսի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակություն ցուցաբերելու համատեքստում։
Կարդացեք նաև
Ներկայացրել եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողություններին։