Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուզին. Անվտանգության ապահովման տեսանկյունից Հայաստանում ՀԱՊԿ մեխանիզմն այլընտրանք չունի

Փետրվար 15,2024 12:56

Անվտանգության ապահովման տեսանկյունից Հայաստանում ՀԱՊԿ մեխանիզմն այլընտրանք չունի. «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այս տարածաշրջանն ընդհանուր տուն է։ Դրանց թվում չեն ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ ԵՄ երկրները։ Ուստի մենք անարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերին՝ «արևմտամետներին» տարածաշրջան ներքաշելը, ինչին վերջին շրջանում հակված է պաշտոնական Երևանը»,- նշել է նա։

Ըստ Գալուզինի՝ Արևմուտքի շահերն Անդրկովկասում կապված չեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու և կայուն խաղաղության ապահովելու հետ, այլ կապված են Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելու և այնտեղ լարվածության ևս մեկ աղբյուր ստեղծելու հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829