Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ-ը արտագնա աշխատանքով Ռուսաստանում գումար վաստակած և այնտեղ բոլոր հարկերը վճարած հազարավոր քաղաքացիների ծանուցագրեր է ուղարկել՝ «առաջարկելով» սեղմ ժամկետներում Հայաստանում նույնպես վճարել դրսում ստացած եկամտի 21 տոկոսը, ինչը դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել։
Զարմանալի մարդիկ են այդ «խոպանչիները»։ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ նրանք Հայաստանի հերոսներ դառնան, իսկ նրանք դժգոհում են, թե «շնորհակալ ենք, մենք արդեն Ռուսաստանում հերոսացել ենք»։ Մի խոսքով՝ չեն ուզում կրկնակի հերոս դառնալ։
Խնդիրն այն է, որ այս որոշման արդյունքում ոչ թե ՀՀ բյուջեն կհամալրվի, այլ «խոպանչիների» մեծ մասը պարզապես կհրաժարվի ՀՀ քաղաքացիությունից՝ «կրկնակի հերոս» դառնալուց խուսափելու համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: