Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը պատասխանում է Ալիեւին․ «ՀՀ օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որեւէ դրույթ չկա․ Բաքվի հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են»

Փետրվար 15,2024 11:49

Պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ ՀՀ օրենսդրական դաշտի մասին մեր երկրի ինքնիշխանության խախտում են եւ միջամտություն՝ մեր երկրի ներքին գործերին։ Այս մասին այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարություններին։

Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է՝ եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի։

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ փորձերը մեկնաբանելու, թե ՀՀ օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որեւէ դրույթ կա, իրականության հետ որեւէ կապ չունեն․ «Խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին եւ Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածներով համաձայնության գալ։ Մեկը՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար։ Հետեւաբար, ՀՀ օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որեւէ դրույթ չկա եւ սա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ փորձագիտական գնահատական է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829