Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի աշխատակազմը 299 հազար 999 դրամ արժողությամբ սրճեփ է գնել. ամեն ինչ անում են իրենց տանը զգալու համար. «Ժողովուրդ»

Փետրվար 15,2024 11:20

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 30-ին ձեռք է բերել սրճեփ, որի արժեքը կազմել է 299 հազար 999 դրամ։ Սրճեփը եղել է DELONGHI ապրանքանիշի, իսկ մակնիշը՝ ECAM290.31.SB։

Հավելենք նաեւ, որ վարչապետի աշխատակազմը 2018 թվականից կենցաղային տեխնիկաներ գնելու հակում ունի։ Գնվում են 500 հազար դրամանոց հեռուստացույցներ, գնվել է 35 սառնարան՝ 1 մլն 960 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Ստացվում է, որ վարչապետին ենթակա մարմիններն ամեն ինչ անում են իրենց տանը զգալու համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829