Օրերս ԲԴԽ-ի աշխատակազմ Դատական դեպարտամենտը պատրաստել էր մի ռեպորտաժ, որն իրավաբանական հանրությունում մեծ աղմուկ բարձրացրեց։ Ֆիլմն այն մասին է, թե ինչու նախկինները մինչ այժմ բանտում նստած չեն, եւ, ըստ այդ ֆիլմի, մեղավոր են դատավորները, որովհետեւ արագ չեն աշխատում` դատավճիռներ չեն կայացնում։ Ֆիլմում դատական գործերին անդրադառնում են Կարեն Անդրեասյանի կողմից հիմնված «խոսնակների ցանցի» մամուլի խոսնակները՝ քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը, Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Մերի Գեւորգյանը, Քաղաքացիական, սնանկության դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հոսեփյանը, վարչական դատարանների խոսնակ Աբրահամ Աբրահամյանը՝ ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանի գլխավորությամբ։
«Հրապարակն» այս խոսնակներից յուրաքանչյուրին առանձին հարցեր ուղղեց՝ հասկանալու համար, թե ինչու են մասնակցել այդ տեսանյութի պատրաստմանը, որն էթիկայի եւ օրենքի խախտում է ու այս օրերին շատերի կողմից է քննադատվել։
Թեեւ հարցերն ուղղել էինք խոսնակներին անհատական կերպով, սակայն ԲԴԽ-ից մեկ ընդհանրական պատասխան ստացանք․ «Տեղեկացնում ենք, որ խոսնակների բաշխվածությունը կատարվել է կազմակերպչական աշխատանքները եւ տեղեկատվական հոսքերն առավել արդյունավետ կառավարելու նպատակով։ Ինչ վերաբերում է խոսնակների կողմից ռեպորտաժներ նկարահանելուն, ապա դա այդ աշխատանքի մի մասն է, ինչպես հանրային իրազեկման այլ ձեւաչափերը»։ Փաստորեն, խոսնակները ԶԼՄ-ների հարցերին պատասխանելու փոխարեն այլեւս ֆիլմարտադրությամբ են զբաղված՝ ոտնահարելով դատավորների ու մեղադրյալների իրավունքները, իսկ ԲԴԽ-ն պատասխանում է խոսնակներին ուղղված հարցերին` կատարում նրանց աշխատանքը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ Հ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: