Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ բոլոր քաղաքական գործողությունները նպատակ են ունեցել այս իշխանություններին Հայաստանի կառավարումից դուրս շպրտելուն. Տիգրան Ուրիխանյանը՝ իրեն մանդատից չզրկելու մասին. «Ժողովուրդ»

Փետրվար 15,2024 10:25

«Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը դեռ նախորդ տարի սեպտեմբերին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, սակայն նրա դիմումը մինչ օրս չի հաստատվել, ու փաստացի նա շարունակում է հանդիսանալ ավագանու անդամ՝ չներկայանալով նիստերին:

Քաղաքային իշխանությունն ընդամենը օրեր առաջ մանդատից զրկեց ավագանու անդամներ Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին՝ անհարգելի բացակաների և քվեարկություններին չմասնակցելու հիմքով:

Մինչդեռ մյուս խմբակցությունում՝ «Հանրային ձայն»-ում, ևս կան երկու անդամներ՝ Արտակ Գալստյանը և Տիգրան Ուրիխանյանը, որոնք առհասարակ նիստերին չեն մասնակցել, քանի որ Արտակ Գալստյանը կալանքի տակ է, իսկ Ուրիխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված, նա երկրում չէ: Քաղաքային իշխանությունները, սակայն, ձեռնպահ մնացին որևէ քայլ ձեռնարկել «Հանրային ձայն»-ի անդամների նկատմամբ:

Այս առիթով ArmLur.am մի քանի հարց է ուղղել Տիգրան Ուրիխանյանին:

-Պարո՛ն Ուրիխանյան, դուք ի՞նչ եք պատրաստվում անել, փաստացի, թեև մանդատը վայր դնելու դիմում եք ներկայացրել, բայց դիմումը չի ընդունվել, դուք հանդիսանում եք այս պահին ավագանու անդամ:

-Իմ բոլոր քաղաքական գործողությունները նպատակ են ունեցել այս իշխանություններին Հայաստանի կառավարումից դուրս շպրտելուն, հետևաբար՝ ցանկացած գործողություն, այդ թվում՝ քաղաքի մասշտաբով, կառավարչական կամ այլ, ծառայելու են այդ նպատակին:

Ես նպատակ չեմ ունեցել ավագանու ընտրությունների արդյունքում մասնակցել Երևանի կառավարման, հենց սրանով էլ պայմանավորված է եղել, որ դեռ սեպտեմբերին ես ինքնաբացարկի և մանդատից հրաժարվելու դիմում եմ ուղարկել, որը նաև պաշտոնապես հրապարակվել է:

Քրիստինա ՄՈՒՇԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829