Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե հակառակորդը սահմանը խախտում է, ի՞նչ պիտի անենք, չկրակե՞նք. Մելիքսեթ Պողոսյան. «Հրապարակ»

Փետրվար 15,2024 10:17

Զրուցել են Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, ՊՆ նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի հետ:

– Իշխող թիմի ներկայացուցիչները գուցե ոչ լրիվ բացահայտ, սակայն մեղադրում են հայ զինվորականներին` ԵԿՄ-ականներին, ադրբեջանցիների վրա կրակելու համար: Նորմա՞լ երեւույթ է սա:

– Ղալաթ են անում: Եթե հակառակորդը սահմանը խախտում է, ի՞նչ պիտի անենք, չկրակե՞նք: Ի՞նչ է նշանակում սա: Պետք է փառքով ու պատվով քո առաքելությունը կատարես, հո սահման չե՞ս գնացել, որ «ստոյկի» նման կանգնես, գնացել ես, որ զգոն պահես: Դարեր շարունակ անվերջ` դրսից ու ներսից մեզ դավաճանել են, մենք ենք մեղավոր, մեր ազգի մոլախոտերը: Իրենց կաբինետներում նստում են ու խոսում, հո էդպես չի՞: Մեր տղաներն իրենց պարտականությունը կատարում են ու լավ են կատարում: Պետք է ամեն ինչ անենք, որ միասնական լինենք իրար հետ, ազգի փրկությունը դա է: Դարեր շարունակ, երբ միասնական ենք եղել, հասել ենք հաջողության, իսկ երբ պառակտվել ենք, հակառակորդը դա օգտագործել է մեր դեմ: Ավելորդ խոսելը լավ բան չէ, եթե այս գործի մեջ չեն, չեն իմանում, չեն քրտնել էստեղ, անիմաստ լուրեր տարածել էլ պետք չէ, ես դա համարում եմ անընդունելի:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829