Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրազ Խաչատրյան. «Եթե արևմտյան արձագանքները չկրեն ձևական բնույթ, ապա Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերը շատ չեն երկարի». «168 ժամ»

Փետրվար 15,2024 08:00

Ամերիկյան կողմի և հավաքական Արևմուտքի արձագանքները կարո՞ղ են զսպել ադրբեջանական ագրեսիան՝ հարցադրմանն ի պատասխան՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նկատեց, որ դրանք կարող են արդյունավետ լինել, եթե չլինեն ձևական ու չկրեն դեկորատիվ բնույթ:

«Վերջին թարմ օրինակը բերեմ. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարում է, թե հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Փոխանակ Ադրբեջանին հստակ մատնացույց անելու, խիստ դատապարտելու խոսքեր հնչեցվեն՝ ԵՄ-ն, նաև ԱՄՆ-ը ամեն անգամ աչք են փակում Ադրբեջանի գործողությունների վրա»,- նշեց զրուցակիցը:

Ըստ նրա՝ Բաքուն Անկարայի հետ ներդաշնակ է համագործակցում, և գոնե այս պահին Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների ռիսկերը, դրանց հետևանքներն իրենց վրա լավ հաշվարկում են:

«Նախ ադրբեջանական բանակը դեռևս վերականգնման փուլում է, երկրորդ, նրանք դեռևս չեն մարսել Արցախի հայաթափման ամբողջ գործընթացը: Թուրքիան ռազմատեխնիկական, տնտեսական նոր համագործակցություններ է ձեռք բերել ԱՄՆ, Եվրոպայի հետ: Ադրբեջանին ևս անհրաժեշտ է Արևմուտքը՝ իր էներգետիկ ռեսուրսների սպառման տեսանկյունից: Օրինակները շատ են, բայց եթե կարճ՝ եթե արևմտյան արձագանքները չկրեն ձևական բնույթ, ապա Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերը շատ չեն երկարի»,- պարզաբանեց Շիրազ Խաչատրյանը:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829