Դատախազությունը քրեական վարույթ է հարուցել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում Պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ:
«ՉԻ». Մի քանի օր առաջ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը կասկածելի բովանդակության հոդված էր հրապարակել, որտեղ կասկածի տակ էր դրել Նիկոլ Փաշինյանի կասկածելի հարցազրույցը իրենց ռադիոյին:
…Մեզ մոտ կասկածներ կան, որ դատախազությունը արձագանքել է ոչ թե տնօրենի կասկածելի գործունեությանը, այլ այդ չարաբաստիկ ու կասկածելի հոդվածին: Վերջին 25 տարում մենք նման բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ ընդդիմադիր հայացքների համար կասկածելի գործեր էին հարուցվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում
Կարդացեք նաև
Լրացում․ «ՉԻ»-ի այս հրապարակմանն ավելի ուշ արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազությունը. «Այնպիսի տպավորություն է, թե քրեական վարույթը հարուցվել է հոդվածից հետո, մինչդեռ քրեական վարույթ նախաձեռնվել է 2023 թվականի մայիսի 24-ին և վերաբերում է 2022 թվականի ստուգումներին»։