Թե ինչ սկզբունքներով են Հայաստանում պաշտոնների նշանակում եւ ինչու են հանում պաշտոններից` երբեք էլ պարզ չէր: Նշանակումներն ու ազատումները կա՛մ որեւէ պաշտոնական մեկնաբանության չեն արժանանում, կա՛մ ուղեկցվում են անհոդաբաշխ բացատրություններով: «Այնպես ստացվեց, որ այլեւս չեմ ծառայելու» ձեւակերպումը, որով հանդես եկավ Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը թողնելուց, երկիմաստ է: Պարզ չէ՝ իրեն հանե՞լ են գործից, թե՞ ինքն է կամավոր հրաժարվել պաշտոնից: Իմանալով ներկայիս վարչապետի բնավորությունը՝ բացառված չէ, որ նա Քերոբյանի վրա ինչ-որ երազ է տեսել եւ առավոտյան որոշել է նախարարին փոխել:
Խնդիրը հենց դա է. անկախ նրանից, թե ինչ է գրված թղթի վրա (օրենքներում), այդ հարցերում ամեն ինչ մեկ մարդ է որոշում: Այդպես էր 30 տարի, այդպես է նաեւ հիմա: Այժմ վարչապետը կարող է աշխատանքից հանել ցանկացած պաշտոնյայի՝ ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահը՝ այս դեպքում ՔՊ-ական մեծամասնությունը 5 րոպեում կարող է նրան անվստահություն հայտնել: Իսկ ազատելու պատրվակներ կարելի է գտնել ամեն քայլափոխի: Բերեմ մի քանի օրինակ:
Վահան Քերոբյան, խոստացել ես «չոր նավահանգիստ», ո՞ւր է: (Ի դեպ, «չոր նավահանգիստը», որքան էլ այդ բառակապակցությունը հակասական թվա, ինքնին անհեթեթություն չէ՝ դա ընդունված է միջազգային պրակտիկայում: Ուրիշ հարց, որ հիմա դա ժամանակավրեպ է):
Նույն տրամաբանությամբ կարելի է ասել՝ Ժաննա Անդրեասյան, ո՞ւր է Ակադեմիական քաղաքը: Կամ՝ Արարատ Միրզոյան, ինչո՞ւ մենք մինչեւ հիմա Խաղաղության խաչմերուկ չենք: Սուրեն Պապիկյան, ինչո՞ւ մեր սահմաններն անվտանգ չեն:
Կարդացեք նաև
Դրվածքն է այդպիսին. բոլորը պատասխանատու են եւ մեղավոր, բացի առաջին դեմքից: Ալեն Սիմոնյան, բա կարելի՞ է մարդկանց վրա թքել: Հիշեցնեմ, այդպես եղավ Հայկ Մարությանի պարագայում: Երբ նա «իրենցն էր», «սեւերի» եւ «սպիտակների» բաժանումը շատ ճիշտ էր: Հենց որ նա դադարեց «իրենցը» լինելուց՝ այ-այ-այ, ինչպե՞ս կարելի է հասարակությունը պառակտել:
Ավելին ասեմ, Փաշինյանն այսօր հնարավորություն ունի ամբողջությամբ հրաժարվել ՔՊ-ից եւ հաջորդ ընտրություններում հանդես գալ «փոխարինող կազմով»՝ այսպես կոչված, «արեւմտամետ ոչ-խորհրդարանականներով»: Ահա այսպիսի «ժողովրդավարություն»:
…Իր վերջին հարցազրույցում վարչապետն ասաց, որ ինքը չի որոշում, թե ում պետք է ձերբակալել: Մեղմ ասած՝ համեստություն է անում: Դատելով նրանից, որ Արմեն Աշոտյանը եւ Նարեկ Մալյանն անազատության մեջ են, շատ լավ էլ որոշում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իշխանության գործողությունները կարող է վերահսկել եւ այդ գործողությունների վրա ազդել միայն ընդդիմությունը, դրա համար, ով դժգոհ է իշխանության այս կամ այն գործողություններից, կարող է ոչ միայն բողոքել իշխանությունից կամ քննադատել իշխանությանը, այլեւ սովորել իշխանությունից, թե ինչպես ստեղծել կուռ, գործող քաղաքական ուժ, որը կարող է դառնալ գործող ընդդիմություն: Կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը համոզել մեր հարազատ վեց հարյուր ութսուն հազար ազգակիցներին հրաժարվել այսօրվա իշխանությանը իրենց ձայնը տալուց եւ ազգի համար ճակատագրական՝ լինել չլինելու իրենց ձայնը տան ընդդիմության կողմից առաջադրված խարիզմատիկ առաջնորդին: Ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ որպես առաջնորդ առաջին հերթին անհրաժեշտ է առաջարկել խարիզմատիկ՝ մեր սիրելի ընտրողների համար սիրելի առաջնորդ, մենք քաղաքական ընտրություններում դեռեւս մանկապարտեզ ենք եւ երբ իշխանության գա մեր այսօրվա ընդդիմությունը, նա առաջին հերթին զբաղվելու է մեր ներկա եւ հատկապես ապագա ընտրողների քաղաքական կրթությամբ եւ դաստիարակությամբ: Մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմ են թողնում իրենց մարտավարական տարաձայնությունները եւ միասնական ուժերով շտապ հայտնագործում են խարիզմատիկ մեկին որպես առաջնորդ՝ թեկուզ լինի որեւէ թատրոնի դերասան, թագավորին իր պրոֆեսիոնալ շքախումբն է ներկայացնում: Կեցցե՛ մեր ընդդիմության խարիզմատիկ առաջնորդը:
Այո՛:
Փաշինյանը զյուղացի տղա, մտել է ԼՏՊական կազմ, մեծացել է ԼՏՊ/ՀՀՇ/ՀԱԿ-ում, ԼՏՊ/ՀՀՇ/ՀԱԿ-ի շնորհիվ ստացել է մուտք Երևան, իշխանության է բերվել ԼՏՊ/ՀՀՇ/ՀԱԿ/ՀՀԿ-ի կողմից, որպես ԼՏՊ հավատարիմ ու նվիրյալ, հնարավորություն ունի հրաժարվել ՔՊ-ից եւ հաջորդ ընտրություններում հանդես գալ «փոխարինող կազմով»: Այդպիսի հնարք առաջինը իրականացրել է Վազգեն Սարգսյանը։ Գյուղացի տղա, մտել է ՀՀՇ-ի կազմ, մեծացել է ՀՀՇ-ում, ՀՀՇ-ի շնորհիվ ստացել է մուտք Երևան, իշխանության է բերվել ՀՀՇ-ի կողմից, ԼՏՊ-ի թեթև ձեռքով, պետական ֆինանսավորմամբ, կազմակերպել է իր սեփական ռազմական խումբը՝ «երկրապահ» (ի հակակշիռ ներքին գործերի և պետական անվտանգության): Եվ հանկարծ ՀՀՇական Վազգեն Սարգսյանը դառնում է անկախական ու այլախոհական Աշոտ Նավասարդյանի ստեղծած Հանրապետական կուսակցության ղեկավարը։ Իր հետ քառշտալով ՀՀՇական Սերժ Սարգսյանին և այլոց: Ավիացիայում դա կոչվում է «պահեստային օդանավակայան»:
ԼՏՊ-ն ծանոթ էր այդ հնարքներին՝ օկուպացնելով «Ղարաբաղ կոմիտեն»-№1:
Սերժ Սարգսյանը, զյուղացի տղա, մտել է ՀՀՇ-ի կազմ, մեծացել է ՀՀՇ-ում, ՀՀՇ-ի շնորհիվ ստացել է մուտք Երևան, իշխանության է բերվել ՀՀՇ-ի կողմից, որպես Վազգեն Սարգսյանի հավատարիմ ու նվիրյալ, կազմակերպեց Հանրապետական կուսակցության օկուպացիան՝ ի վերջո Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո դառնալով նրա առաջնորդը։
Ո՞ր կուսակցությունն է դառնալու Փաշինյանի «զոհը»:
Հետաքրքիր վարկած է, սակայն իմ կարծիքով՝ անիրատեսական: Մեր գավառացի, խեղճուկրակ, սուտասան, խառնակիչ վարչապետը, կարծես, փորձում է հետևել Լյուդովիկոս 14-րդի՝ «պետությունը ես եմ» սկզբունքին: Սակայն Քաջ Նազարի ընդունակություններով ու նկրտումներով այս միջակության մոտ ստացվում է ճիշտ այնպես, ինչպես Քաջ Նազարի մոտ: