Սոֆիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
19-ամյա Գոռը պոկում վարժությունում 140 կգ-ով բավարարվեց փոքր բրոնզով, սակայն հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահելով 171 կիլոգրամը հավասարը չունեցավ այս վարժությունում, իսկ երկամարտի 311 կգ-ով երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց չեմպիոնական տիտղոսը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ