«Սևան» ՔԿՀ-ից նախօրեին դուրս բերված կահույքը և էլեկտրատեխնիկան հիմնարկում եղել է դեռ մինչեւ 2015 թվականը: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ երբ 2015 թվականին քրեակատարողական հիմնարկ էր գործով գնացել, հիմնարկի այն ժամանակվա պետ Արամ Խաչատրյանն է ցուցադրել. «Խաչատրյան Արամն ասաց՝ արի տես, ինչ ենք սարքել: Էդտեղ մի քանի սենյակ է կարճաժամկետ տեսակցությունների համար, որտեղ սեղան, աթոռով էլ կարելի է յոլա գնալ, բայց երկարաժամկետ տեսակցությունները, որոնք օրենքով մինչեւ 3 օր են, դատապարտյալը երեք օր իր ընտանիքի հետ է այդ սենյակում գտնվում: Երեկ իմացա, որ հանել են գույքը, ուզում եմ իմանալ՝ բա տեղն ինչ են դրել: Բա էդ մարդու կին, երեխա, որ գան, որտե՞ղ են քնելու, 3 օր է, չէ՞: Վերջը էդ մարդու երեխեն մուլտ պետք է նայի՞, եկել է հոր մոտ: Ես նորմալ չեմ համարում, որ հանել են»:
Սիրունյանի համոզմամբ, երկար տեսակցությունների համար նախատեսված սենյակները կահավորելու համար որոշակի մարդիկ ոչ պաշտոնապես են օգնել, որ սենյակներն այդքան հարմարավետ դառնան. «Բայց լավ բան են արել: Մենակ տեսնես՝ ինչ գրադարան են սարքել, քաղաքում այդպիսի գրադարան չկա, բա վերանորոգումը տեսնես, այնպիսի մատուռ են սարքել, քեֆդ կգա»:
Հիշեցնենք, որ «Սևան» ՔԿՀ-ից նախօրեին դուրս է բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող կահույք և էլեկտրատեխնիկա:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ