Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳՆ-երը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է․
«Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։
Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»:
«Հայկական ալիք»