Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարմնամարզիկները նախապատրաստվում են Աշխարհի գավաթի առաջին փուլին

Փետրվար 14,2024 20:11

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի տղաները այս օրերին նախապատրաստվում են  փետրվարի 15-ից 18-ը Կահիրեում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, որը նաեւ Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի:

Մեր երկիրը Եգիպտոսում ներկայացնելու են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը,Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչատրյանը:

Կահիրեում հանես են գալու աշխարհի 71 երկրների ուժեղագույն մարմնամարզիկները:

Մեր մարմնամարզիկներից առայժմ օլիմպիական վարկանիշ ունի միայն Արթուր Դավթյանը: Մյուս տղաները դեռ պետք է միավորների  համապատասխան պաշար հավաքեն վարկանիշային չորս մրցաշարերում: Կահիրեից հետո հաջորդ փուլը նշանակված է փետրվարի 22-25-ին՝ Կոտբուսում, մարտի 7-10-ին՝ Բաքվում եւ ապրիլի 17-20-ին՝ Քաթարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829