Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը հատուկ շեշտել է մարզերում և նորարարական լուծումների միջոցով իրականացվող ծրագրերի կարևորությունը

Փետրվար 14,2024 19:10

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 14-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող հարցերը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է կրթական հաստատություններում տարբեր ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է երեխաների ներուժի բացահայտումն ու դրա արդյունավետ օգտագործումը։

Պաշտպանը հատուկ շեշտել է մարզերում և նորարարական լուծումների միջոցով իրականացվող ծրագրերի կարևորությունը։

Քննարկվել են նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր։

Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829