Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի. Ալիև

Փետրվար 14,2024 18:45

«Ազատություն» ռ/կ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր իր երդմնակալությանը հաջորդած ելույթում կրկին Հայաստանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել:

«Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդրվեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի», – ասել է Ալիևը՝ շարունակելով. – «Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում»։

Նա նշել է, թե Երևանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները, սակայն չի ցանկանում հրաժարվել «կեղտոտ գործերից»։

«Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն պարտավորությունները», – շեշտել է Իլհամ Ալիևը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829