Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցածը եւս մեկ անգամ հաստատում է եռակողմ համաձայնությանը վերադառնալու անհրաժեշտությունը. Մարիա Զախարովա

Փետրվար 14,2024 17:57

«ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումներով և կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետընթացով:

«Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան։

«Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գործունեության հետ կապված ռուս-ադրբեջանական շփումների նախապատրաստումը շարունակվում է:

Մեր երկխոսությունն այս փուլում կանոնավոր է և կառուցողական։ Քննարկված հարցերի թվում են հայ բնակչության՝ Ղարաբաղ վերադառնալու հեռանկարները՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ, համատեղ պարեկությունների կազմակերպումը և մշակութային, պատմական և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829