Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակաեկեղեցական հավաքի վերաբերյալ իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին փաստաթուղթը կեղծ է․ Վաղարշապատի համայնքապետարան

Փետրվար 14,2024 17:39

Համացանցում տարածվող նշված փաստաթուղթը կեղծ է:

Ցավում ենք, որ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած այս լարված օրերին ստիպված ենք հանդես գալ ապատեղեկատվության նման դրսեւորմանն ի պատասխան, սակայն, հաշվի առնելով հանրային մեծ արձագանքն ու հարցի հնչեղությունը՝ ստիպված ենք:

Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական գրությունները չեն կազմվում նման ձեւաթղթով: Արսեն Պետրոսյանը հանդիսանում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր փոխարինողը: Վերջինիս որոշումները մակագրվում են ոչ որպես համայնքի ղեկավար. Վաղարշապատ համայնքի ղեկավարը Դիանա Գասպարյանն է:

Նշված փաստաթուղթն անստորագիր է, եւ, հետեւապես, չի կարող որեւէ իրավական ուժ ունենալ:

Դեռեւս 08.02.2024 թ. թիվ 132ա որոշմամբ անվավեր է ճանաչվել 06.02.2024թ. «Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին» թիվ 124Ա որոշումը:

Համայնքապետարանի անունից կեղծ փաստաթուղթ տարածելու հիմքով Վաղարշապատի համայնքապետարանը պատրաստվում է դիմել ոստիկանանություն՝ աղբյուրը պարզելու նպատակով:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում հրապարակել նման ստահոդ փաստաթուղթ, խմորել ներհամայնքային լարվածություն, թե ի՞նչ շահերի է սպասարկում նման վարքագիծը, դժվար է միանշանակ պատասխանել:

Սակայն, ակնկալելով մեր քաղաքացիների ողջախոհությունը՝ եւս մեկ անգամ հարկ ենք համարում վերահաստատել, որ կեղծ տեղեկատվությունը, ապատեղեկատվությունն ու  դրանց շահարկումը, ինչ բնույթի էլ լինեն, վտանգ են ներկայացնում ներհամայնքային եւ ներպետական կյանքի համար:

Վաղարշապատի համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829