Parstoday. Ադրբեջանցի երկու պատգամավորներ հայտարարել են, որ Բաքուն պետք է ռազմական կամ քաղաքական ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ այդ երկրի հյուսիսում գտնվող չորս գյուղերը ստանալու համար։
Telegraph-ը գրում է, որ պատգամավորներից Ասիմ Մոլազադեն ասել է․ «Հնարավոր է տիրանալ Ղազախ շրջանի չորս գյուղերին, քաղաքական ճնշում գործադրելով Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա»։
Իսկ Ղոդրաթ Հասանղոլիևը, Telegraph-ին տված հարցազրույցում, ասել է, որ Ադրբեջանի բանակը պետք է մինչև մայիսի վերջը և հունիսի սկիզբը վերոնշյալ չորս գյուղերը գրավի ռազմական գործողությունների միջոցով։
Հայաստանի տարածքում գտնվող ևս չորս գյուղ հետ են վերցվելու սահմանների շուրջ բանակցություններից հետո։