Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը, որը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, ArmSport–ին տված բացառիկ հարցազրույցում կիսվել է տպավորություններով:
55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
«Հրում վարժության երկրորդ մոտեցումից հետո արդեն կհաղթեի, եթե մրցակիցս՝ Իտալիայի ներկայացուցիչը չբարձրացներ 111 կգ ծանրաձողը, բայց երբ բարձրացրեց, մարզիչներիցս մեկն ինձ ոգևորեց, ու ասաց՝ դեռ մեկ մոտեցում ունես, պետք է կռիվ տաս: Երեկ մարզչիս՝ Քրիստինեի ծննդյան օրն էր, ու հաղթանակս նաև նրան եմ նվիրում:
Կարդացեք նաև
Երբ հրեցի 115 կգ կշռող ծանրաձողը, նախ չէի հավատում, որ բարձրացրել եմ, շատ անհավատալի էր: Ուրախությանս չափ չկար, աննկարագրելի էմոցիաներ էին: Շատ հպարտ էի, որ իմ պատվին Բուլղարիայում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը: Երջանիկ եմ, որ կարողացա ուրախություն պարգևել հայ ժողովրդին»,- ասել է Ալեքսանդրան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: