ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանցի պատգամավորը Հայաստանն ամբողջությամբ զինաթափելու կոչ է անում։ Սա հիշեցնում է ՊԲ-ն զինաթափելու մասին կոչերն ու տարվող քարոզչությունը․․․
«Արևմուտքը փորձում է վերսկսել հակամարտությունը, որն արդեն ավարտվել է՝ նպատակ ունենալով ազդեցություն ձեռք բերել տարածաշրջանում։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունը այս գործընթացում մտահոգված չեն միջազգային իրավունքով կամ Հայաստանի ազգային շահերով։ Ադրբեջանը միակ պատնեշն է Արևմուտքի խաչակրաց արշավանքի դեմ, որը ձգտում է հակամարտության ևս մեկ թեժ կետ ստեղծել Հարավային Կովկասում Ուկրաինայից և Մերձավոր Արևելքից: Բաքուն վճռական է թույլ չտալ, որ իր տարածաշրջանը դառնա տարբեր կենտրոնների միջև հակամարտությունների կիզակետ՝ օգտագործելով սեփական ուժն ու հնարավորությունները։ Հետևաբար, Հայաստանի ամբողջական զինաթափումը հրամայական է դարձել՝ կանխելու համար տարածաշրջանը հակամարտությունների գոտի դառնալուց, կանխելու ապագա հնարավոր սպառնալիքները և պահպանելու խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացները», նման հայտարարություն արել է ադրբեջանցի պատգամավոր Բահրուզ Մամեդովը։
Զավեշտի է հասնում, երբ տարածաշրջանում սպառնալիք դարձած Ադրբեջանը, որը ապահովել է Իսրայելի մուտքը տարածաշրջան, տեղակայել Իսրայելին Իրանի քթի տակ, որը ռուսական գազը վերցնում վաճառում է նույն Արևմուտքին, թիրախավորում է Հայաստանը ու խոսում զինաթափման մասին։ Ի՞նչ տարբերություն այս հռետորաբանության ու Արցախի ՊԲ-ին զինաթափելու հռետորաբանության միջև, բացարձակ՝ ոչ մի․․․
Կարդացեք նաև
Արցախի պատվար ու մեջք լինելը չհասկացանք, դրա համար էլ այս օրվան ենք։