Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի ռեսուրսներ և դեպի Կենտրոնական Ասիա մուտք ձեռք բերելու համար. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Փետրվար 14,2024 12:25

«Որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին առկա բախումների բարձր ներուժը՝ Կասպից ծովի ռեսուրսներ և դեպի Կենտրոնական Ասիա մուտք ձեռք բերելու համար»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:

«Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին»,- ասել է նա:

Ըստ Սերդյուկովի՝ ԱՄՆ-ի ապակառուցողական գործունեությունը ՀԱՊԿ-ի համար անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է։

Գեներալ-գնդապետը նշել է՝ ՀԱՊԿ-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պահանջում է կազմակերպության ներուժի ավելացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829