Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարները անշուշտ գոհ են, որ մեր հարցին «լուծումը» կրկին իրենց յանձնուած է եւ մենք, անգամ մը եւս, ապուրի ամանին դիմաց կանգնած ենք թղթէ շերեփով. «Ասպարեզ»

Փետրվար 14,2024 11:38

Արցախի առաջին յաղթանակէն ետք (1994) պատմութիւնը հայերուս 26 տարի առիթ ընծայեց (մինչեւ Սեպտեմբեր 2020), որպէսզի կերտենք արդիական հզօր բանակ, նոր օրերու ռազմական արհեստագիտութեամբ: Մեր հայրենի ղեկավարները այդ չըրին: Արդեօ՞ք անկարելի էր: Արդեօ՞ք երկրին հարստութիւնները բաւարար չէին: Արդեօ՞ք մեր հայրենի ղեկավարները շարժեցան անձնակեդրոն տրամաբանութեամբ: Ամենայնդէպս, մեր հայրենի ղեկավարները այդ չըրին եւ երկիրը 2020ի քննութեան ներկայացաւ տկար եւ անպատրաստ:

2020-ի Արցախի պատերազմի ջախջախիչ պարտութենէն ետք, սպասելիօրէն, մեր երկրին ճակատագրին տնօրինումը գրեթէ ամբողջութեամբ օտարներուն ձեռքն է: Գլխաւորաբար՝ Ռուսիոյ, Ամերիկայի, Թուրքիոյ, Իրանի եւ Ատրպէյճանի:

Օտարները անշուշտ գոհ են, որ մեր հարցին «լուծումը» կրկին իրենց յանձնուած է եւ մենք, հակառակ մեզի տրուած 26 տարիներու հոյակապ առիթին, անգամ մը եւս ապուրի ամանին դիմաց կանգնած ենք գլուխնիս կախ, թղթէ շերեփով:

Այս վիճակին մէջ փրկութեան ռազմավարական ուղին կ՛անցնի՝

ա) հայրենի բանակի եւ իր սպառազինութեան ու մեթոտներու անյապաղ արդիականացումէն եւ հզօրացումէն,

բ) արագօրէն նոր օրերու ռազմական արդիւնաբերութիւն զարգացնելէն, եւ

գ) ուժեղ տնտեսութիւն կերտելէն:

Վաչէ ՓԱՓԱԶԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829