Armsport. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Բուխարեստում անցկացված առաջնության ոսկե մեդալը նվաճելուց հետո բացառիկ մեկնաբանություն է տվել ArmSport-ին և կիսվել չեմպիոնական հույզերով:
«Ուրախ եմ, որ կարողացա դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն: Այս տարի մի փոքր ավելի բարդ ստացվեց: Չորս գոտեմարտ անցկացրեցի, ընդ որում մեկ քառորդ և կիսաեզրափակիչ գոտեմարտերը մի փոքր ծանր տրվեցին: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին»,- ասել է Ամոյանը:
Հիշեցնենք՝ ԵԱ-ի եզրափակչում Ամոյանը 7-0 հաշվով վստահ առավելության է հասել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։
Նարե Հովհաննիսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: