Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի. ԱՄՆ պետքարտուղարություն

Փետրվար 14,2024 10:54

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն է հայտնել այս օրերին արձանագրված հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ ու ընդգծել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցություններն են: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Միլլերը նշել է.

«Մենք մտահոգված ենք մահացու ելքով ռազմական բախումների մասին տեղեկությամբ, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խափանում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է: Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով կարգավորվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հանձնառու է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին»,- ասել է Մեթյու Միլլերը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829