Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խախտել են պետության սահմանը՝ իրենց կրակին պիտի կրակով պատասխանվեր, ոչ թե էլի զիջողություն: Էլի հայ զինվորին կդատեն՝ կասեն սադրել է. «Հրապարակ»

Փետրվար 14,2024 11:07

Զրուցել ենք ազատամարտիկ, այժմ օկուպացված Արցախի Չարեքթար գյուղի բնակիչ Աշոտ Սևյանի հետ։

Ռազմական տեսանկյունից դիտարկենք Ներքին Հանդում տեղի ունեցածը։ Երբ ռազմական ոստիկան են ուղարկում հայ դիրքապահի հետեւից, ի՞նչ է դա նշանակում։

– Փորձեմ այսպես մեկնաբանել․ դա նշանակում է, որ հայ դիրքապահը կրակելուց առաջ հարյուր անգամ պիտի մտածի՝ կրակի՞, թե՞ էլի գնա գերի ընկնի։ Այս մարդկանց արածը բոլորիս էլ պարզ է եղել, մեռել ենք գոռալով, ասելով, որ այս մարդիկ, այդ գեներալները, ովքեր մտել էին իրենց տակ, այսպես լռելով` Հայաստանը տանում են կործանման։ Այսօր Հայաստանի բանակն ի վիճակի չէ նույնիսկ իր ժողովրդի անվտանգությունն ապահովել։ Մի բան մոռանում ենք, որ այդ նույն թուրքերը, երբ Ներքին Հանդից մեր պոստերի վրա են կրակում, պոստ են գրավում՝ Հայաստանի տարածքի ներսում են։ Դա էն թուրքերն են, որոնց մասին ասում էին. հացը կպրծնի, հետ կգնան։ Մարդիկ խախտել են պետության սահմանը՝ իրենց կրակին պիտի կրակով պատասխանվեր, ոչ թե էլի զիջողություն, էլի հայ զինվորին կվերցնեն կդատեն՝ կասեն սադրել է։ Կապիկություն է, շոու են անում։

Այդ տարածքում դեռ կա՞ն բարձունքներ, որ իրենց վերահսկողության տակ չեն։

– Այո, ու անելու են` վերցնելու են։ Այս ռազմական ոստիկանության տարածած հաղորդագրությունը, հետաքննություն սկսելը, այս բոլորը նույն ծրագրի մեջ է մտնում` համաձայնեցված գործողություններ են։ Մարդիկ հայոց լեզու, եկեղեցի, հերոսների նկարներն են հանում դպրոցներից՝ ամեն ինչը ոչնչացնում են։ Այս մարդկանց համար հերոսի կերպարն ո՞վ է՝ հարկատուն։ Իսկ հարկատուն հարկ չի տալիս, որ Նիկոլն ու Ալենն ախրանա պահեն ու ՔՊ-ին պարգեւավճար տան, հարկ է տալիս, որ իր անվտանգությունն ապահովեն։ Հիմա Ներքին Հանդի հարկատու «հերոսներն» իրենց ապահո՞վ են զգում։ Դա է իրողությունը, ցավում եմ, բայց փաստ է։ Ես գիտեմ՝ զոհերը Երկրապահի տղերքն են․ բա ո՞ւր է մեր նորմալ, կանոնավոր բանակը՝ չկա, չունենք, վերացրել են այս մարդիկ բանակը։ Երկրապահի պոստ պահող տղաների աշխատավարձերը ցածր են, մարդիկ հրաժարվում են ծառայել, չկա համակարգ։ Ես միշտ ասել եմ՝ այն երկիրը, որը չգնահատեց իր զինվորին, իր սահմանապահին, դա կորած, ոչնչացած երկիր է։ Ինչի՞ պիտի «պոստավիկը» 160-170 հազար դրամ աշխատավարձ ստանա։ Տարին 12 ամիս ցրտերին, սոված, ծարավ։ Պարեկն իր համար` քաղաքի ներսում ավտո քշելով 500 հազար ստանա, իսկ պոստ պահող տղերքը, որ կյանքը վտանգի տակ է, մազից կախված է, 160-180 հազար են ստանում։ Դա է մեր ազգային դժբախտությունը։ Մեր ժողովուրդն էլ, իր բնավորության համաձայն, եթե խոսք բացվի, կասեն` դե մենք Կապանի հետ ի՞նչ գործ ունենք, դեռ չի հասել մեզ, կհասնի մեզ, նոր կմտածենք։ Տեղային են մտածում, հասկանո՞ւմ եք։

Ամեն ինչ սկսվում է դպրոցից ու պատմությունից։ Այս մարդիկ ամեն ինչն են ջնջում՝ հավատ, կրթություն, պատմություն, ամեն ինչ ջնջում են՝ դա է տողատակում։ Վարդենիսցիները գառ էին մորթում ոտքի տակ, երեկ բա ինչի՞ էին աղմկում։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829