Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը անմշակ տախտակ է, որից ամեն ինչ կարող ես պատրաստել՝ կացնի պոչ, դագաղ, կահույք։ Կախված է նրանից, թե երկրի ղեկավարն ինչ է ուզում ստանալ. Մանվել Եղիազարյան. «Հրապարակ»

Փետրվար 14,2024 10:35

Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը շեշտում է՝ հայրենիքը պաշտպանող, փրկող զինվորը ոչ մի օրենքի առաջ պատասխանատու չէ։

«Ադրբեջանցիները բազմիցս գնդակոծել են մեր դիրքերը, ու միշտ մեղադրել են մեր զինվորներին։ Հիմա էլ մերոնք մեղավոր չեն, բայց քանի որ իշխանությունն ընտրել է պարտվողական քաղաքականություն, կարող է նույնիսկ դատեն զինվորին, սպառնան, ստորացնեն, ոչնչացնեն։ Փորձեցի ճշտել, թե ովքեր են մեղավոր Ներքին Հանդի դեպքերի մեջ, բայց քանի որ մեր աղբյուրները հիմնականում իշխանական են, ասում են՝ մեղավորը մենք ենք, ադրբեջանցիները լավն են։ Սրանք չեն հասկանում, որ ամբողջ մի ազգի ողնաշար են կոտրում ու ստորացնում»,- նշեց ազատամարտիկը։ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը՝ Փաշինյանի հայտարարած «խաղաղության» ճանապարհին, զինվորականի խոսքով, ուղղակի ծիծաղելի է։

– Հայաստանի իշխանությունը, ըստ Ձեզ, ունի՞ որեւէ հայամետ ծրագիր, որով առաջնորդվում է, վաղվա քայլը պլանավորում եւ այլն։

– Իհարկե, ունի ծրագիր, այն է՝ այնպես ծնկի բերել Հայաստանը, որ չկարողանա մեր ազգը ոտքի կանգնել։ Ուժեղն այն մարդը չէ, որ չի ընկնում, այլ այն մարդը, որ ընկնում, հետո ոտքի է կանգնում։ Մեզ արհեստական ներքեւ են գցել ու խանգարում են ոտքի կանգնել։ Եթե ուզում են ապրել ազերների հետ, թող գնան Ադրբեջան, մենք նրանց վիզա կտանք։ Սա մեր հայրենիքն է, եւ մենք պարտավոր ենք ատամներով պահել այն։ Հայրենիքի փրկության գործի ժամանակ ոչ մեկը պատասխանատու չէ օրենքի առաջ։

– Որպես պետության, հայրենիքի համար ծառայած, բոլոր պատերազմներին մասնակցած տղամարդ՝ ի՞նչ կոչ կանեք զինվորականներին։

– Հայաստանը, հայ ազգը անմշակ տախտակ է, որից ամեն ինչ կարող ես պատրաստել՝ կացնի պոչ, դագաղ, կահույք։ Կախված է նրանից, թե երկրի ղեկավարն ինչ է ուզում ստանալ այդ տախտակից։ Չե՞ք տեսնում, որ էս իշխանավորներն իրենց ուզած ձեւով են կերտում մեր ժողովրդին։ Դրա համար նոր եկող մարդը պիտի լինի առաքինի եւ ուժեղ, հայրենասեր մարդ, որը կդաստիարակի այնպիսի քաղաքացու, որ քայլելիս ասի՝ ի՞նչ լավ բան անեմ իմ հայրենիքի համար, որ հանգիստ զգամ, լավ զգամ։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829