ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Եվրամիության առաքելության հովանու ներքո տեղակայված վարձկանները վտանգ են ներկայացնում ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար»,- նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Երեկ ամբողջ օրը ադրբեջանական մամուլը թիրախավորել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, հիմա արդեն ակնհայտ գրոհի է անցնում ԱԳՆ-ն:
Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի սադրանքը շարունակություն է ունենալու: Դա կանխելու գործում Արևմուտքը մեծ դեր կարող է խաղալ, եթե իրական գործիքակազմ աշխատեցնի, այլ ոչ թե բավարարվի հայտարարություններով:
Կարդացեք նաև
Կգնա՞ն արևմտյան գործընկերները ավելի կոշտ ճանապարհով, ցավոք, խիստ կասկածում եմ, որ կանեն նման բան…