Սոֆիայում այսօր մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար։
Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ մտան կանանց պայքարի մասնակիցներ, 55 կգ քաշայիններ, երիտասարդ Ալեքսանդրա Գրիգորյանը եւ փորձառու Իզաբելլա Յայլյանը։ 19-ամյա Ալեքսանդրան երկամարտում ցույց տվեց 196 կգ եւ առաջին անգամ նվաճեց Հին Աշխարհամասի մեծահասակների չեմպիոնի կոչումը։
Իզաբելլան բավարարվեց երկամարտի 180 կգ համեստ արդյունքով ու զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ