2024թ. փետրվարի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպանության, L’angolo di Amèlie մշակութային կենտրոնի և Fuoriliea խմբագրատան համագործակցությամբ Մոնտեռոտոնդո քաղաքում տեղի ունեցավ «Վերածնունդ – 101 հայ բանաստեղծություն 1890-1989թթ․» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության հովանու ներքո։
Լույս տեսած հատորը ներառում է 19-20-րդ դդ. հայ բանաստեղծների՝ Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Հովհաննես Շիրազի, Գևորգ Էմինի, Պարույր Սևակի, Մետաքսեի, Ռազմիկ Դավոյանի 101 ստեղծագործություն՝ իտալերեն թարգմանությամբ, ինչպես նաև վերջիններիս կյանքի մասին համառոտ ակնարկ:
Ժողովածուն կազմել և թարգմանել է Մարիամ Երեմյանը, հրատարակիչն է՝ Fuoriliea խմբագրատունը։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Ծովինար Համբարձումյանը, Մոնտոռոտոնդո քաղաքայի մշակութային հարցերով խորհրդական Մարիաննա Վալենտին, թարգմանիչ Մարիամ Երեմյանը, լրագրող Վերոնիկ Վիրջիլիոն, գրքի հրատարակիչ Ֆրանկո Էսպոզիդո Սոիկարդին:
Կարդացեք նաև
Հետաքրքիր միջոցառումը եզրափակվեց բանաստեղծությունների գեղեցիկ և հուզիչ կատարմամբ: Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց մեկ ակտով ներկայացում՝ Ագոստինո Ֆրանկիի, Իլարիա Ագոստինիի, Պաոլա Կալիցայի կատարմամբ։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն՝ հայկական ուտեստների մատուցմամբ։
Իտալիայում Հայաստանի դեսպանություն