Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում են սեփական անհեթեթ մեկնաբանություններով աշխատանքային թղթաբանության նմուշներ հրապարակել՝ իբրև թե մեծ գաղտնիք բացահայտած լինեն. Ժաննա Անդրեասյան

Փետրվար 13,2024 20:50

«Որերորդ անգամն է՝ համոզվում եմ, որ որոշ շրջանակներ միջոցների մեջ խտրություն չեն դնում և իրենց ցանկալի արձագանքը ստանալու համար կարող են խաղալ մարդկանց նվիրական զգացմունքների և հույզերի հետ։

Ու չնայած նախարարությունը պաշտոնապես հերքել է զոհված շրջանավարտների նկարներն ուսումնական հաստատությունների պատերից հանելու վերաբերյալ որևէ հրահանգ կամ շրջաբերական տալու մասին անհեթեթ լուրերը, շարունակում են սեփական անհեթեթ մեկնաբանություններով աշխատանքային թղթաբանության նմուշներ հրապարակել՝ իբրև թե մեծ գաղտնիք բացահայտած լինեն։

Իսկ հրապարակված գրությունն այն մասին է, որ նախարարությունը 300 դպրոցների ծրագրի շրջանակներում նորակառույց դպրոցների տնօրեններին, որտեղ նոր շենքում, դեռևս չձևավորված պատերի ներքո մեկնարկել է ուսումնական պրոցեսը, հրահանգել է դատարկ պատերը չձևավորել և սպասել մեթոդական ցուցումների՝ պատերի ձևավորման համար։ Որովհետև պատերի ձևավորումն էապես ազդում է երեխաների կրթական արդյունքի և առաջադիմության վրա, կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որ օրինակ ցույց են տալիս, թե պատերի որ տոկոսն է պետք ձևավորել, որքան մասն ազատ թողնել, որ տարիքային խմբի համար ինչպիսի մոտեցում է պետք ունենալ։

Ինչպես սովորաբար, փաստորեն, ճշմարտությունն այլ տեղում էր։ Իրենց օրվա միավորը շահել ցանկացողների խղճին էլ կմնա կորուստ ունեցող ընտանիքներին պատճառված հերթական դառնությունը»։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829