Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհված Գագիկ Մանուկյանը Քասախից էր, երեք անչափահաս երեխաների հայր:
Aravot.am- ի տեղեկություններով՝ կինը նոր էր վիրահատվել, նախօրեին Մանուկյանը դիրքերից իջել է, այցելել կնոջը, համբուրել նրան, խոստացել, որ էլի կգա ու նորից դիրքեր գնացել:
Մեզ նրա ազգականներից պատմեցին, որ Գագիկի անունը թշնամին լավ գիտեր, գրեթե ամեն օր տարբեր ժամերի նրան ձայն են տվել՝ Գագիկ, սուրճ խմո՞ւմ ես: Բացի սուրճի հրավիրելուց թշնամին նաեւ սպառնալիքներ է նրա հասցեին պարբերաբար ուղղել՝ «դու մեր ձեռքով ես գնալու», «վիզդ պոկելու ենք»:
Մեր տեղեկություններով՝ այսօրվա 4 զոհերը մտերիմ ընկերներ են եղել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ