Civilnet. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկրում անվտանգության մակարդակը չափել սիրողական մեթոդաբանությամբ կազմված ինդեքսի տվյալներով:
Բրիտանական The Telegraph-ին փետրվարին 12-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է․ «Հայաստանը, իմիջիայլոց, NUMBEO-ի վերջին վարկանիշային աղյուսակում իր ներքին անվտանգության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը։ Այսինքն՝ դուք հիմա նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում։ Ինչը, կարծում եմ, վատ չէ»։
Իրականում վարչապետի մեջբերած վարկանիշային աղյուսակը հիմնված է ոչ թե երկրների պաշտոնական վիճակագրական տվյալների, այլ կայքի անանուն այցելուների գնահատականների վրա։
Մանրամասները #CivilNetCheck-ի հոդվածում:
Կարդացեք նաև